Version: 20241125
By the same author: Virtour.fr - visites virtuelles
Կիրիլիցայի բազմակողմանի ապածածկագրիչ
Ելքային
«Վերակոդավորման արդյունքը կհայտնվի այստեղ»
Հյուրամատյան
Կարող եք տեղադրել այս կայքի հղումը!
<a href="https://2cyr.com/decode/">Կիրիլիցայի բազմակողմանի ապածածկագրիչ</a>
|
Custom Work
For a small fee I can help you quickly recode/recover large pieces of data - texts, databases, websites... or write custom functions you can use (invoice available). FAQ and contact information.
|
Ծրագրի մասին
Օգնական տեղեկություն
Բարև Ձեզ: Այս կայքը Ձեզ պետք կգա, եթե Դուք ստացել եք որևէ տեքստ, որը արտածվում է անծանոթ նշանների տարօրինակ համադրմամբ: Ծրագիրը կփորձի գուշակել ծածկագրումը, իսկ եթե չստացվի՝ կցուցադրի ծածկագրումների բոլոր համադրությունների օրինակներ, որպեսզի Դուք կարողանաք ընտրել առավել հարմարը:
Ինչպես օգտագործել
- Ներմուծեք տեքստը ապակոդավորիչի մեծ տեքստային դաշտ: Առաջին մի քանի բառերը կվերլուծվեն, այդ պատճառով էլ ցանկալի է, որ իրենց մեջ պարունակվի (ծածկագրված) կիրիլիցա:
- Ընկնող « Տեքստն այսպիսի տեսք ունի » ցուցակում ընտրեք այն տարբերակը, որն առավել նման է Ձեր տեքստին: Առաջարկվող տարբերակները ներառում են հաճախակի հանդիպող պրոբլեմային ծածկագրումների համադրումները:
- Եթե համապատասխան տարբերակն ընտրել դժվար է, սեղմեք « Փորձարկել բոլոր համադրումները » կոճակը:
- Ծրագիրը կփորձի ապածածկագրել տեքստն ու կարտածի արդյունքը ներքևի դաշտում:
- Հաջողված վերածածկագրման դեպքում դուք կտեսնեք կարդացվող տեքստ, որն անհրաժեշտության դեպքում կարելի է պատճենել և պահպանել:
- Անհաջող վերակոդավորման դեպքում (տեքստը կազմված է նույն կամ այլ չկարդացվող նշաններից) կարելի է ընտրել նոր ընկնող ցուցակից կարդացվող տարբերակը (եթե նրանք մի քանի հատ են՝ ընտրեք ամենաերկարը): Սեղմելով OK Դուք կստանաք կոռեկտ վերածածկագրված տեքստը:
- Եթե տեքստը վերածածկագրված է միայն մասամբ, փորձեք ընտրել այլ տարբերակներ՝ ընկնող ցուցակից:
Սահմանափակումներ
- Եթե տեքստը կազմված է հարցական նշաններից ("???? ?? ??????"), ուրեմն խնդիրը հավանաբար ուղարկող կողմի մոտ է և վերականգնել տեքստը չի ստացվի: Խնդրեք ուղարկողին վերուղարկել տեքստը՝ ցանկալի է սովորական տեքստային ֆայլի ձևաչափով:
- Ոչ բոլոր տեքստերն են կարող երաշխավորված վերածածկագրվել, նույնիսկ եթե Դուք 100%-ով եք համոզված, որ այն կարդացվող ձևաչափով է գրվել:
- Գնահատվող և վերածածկագրված տեքստերը սահմանափակված են 100Կբ ծավալով:
- Ծրագիրը ոչ միշտ է տալիս հարյուրտոկոսանոց ճշտություն. մի կոդային էջից մյուսին վերածածկագրման ժամանակ
կարող են կորչել որոշակի նշաններ, օրինակ. բուլղարական չակերտները, հազվադեպ՝ առանձին նշաններ և այլն:
- Ծրագիրը ստուգում է առավելագույնը 8280 տարբերակ՝ 2 և 3 վերածածկագրումներից. եթե տեղի էր ունեցել բազմակի վերածածկագրում (օրինակ koi8(utf(cp1251(utf)))), այն չի ճանաչվելու կամ ստուգվելու: Սովորաբար հնարավոր և արտածվող ճիշտ տարբերակները գտնվում են 32-ի ու 255-ի միջև:
- Եթե տեքստի մասերը ծածկագրված են տարբեր ծածկագրումներով, ծրագիրը կկարողանա ճանաչել միայն մի մասը՝ միանգամայն:
Օգտագործման պայմաններ
Խնդրվում է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ այս անվճար ծրագիրը ստեղծված է հույսով, որ այն օգտակար կլինի, բայց առանց որևէ բացահայտ կամ ենթադրյալ պիտանելիության երաշխիքի ցանկացած գործնական օգտագործման համար: Դուք կարող եք օգտվել նրանից Ձեր ռիսկով եւ պատասխանատվությամբ:
Եթե Դուք վերածածկագրման համար օգտագործում եք շատ երկար տեքստ, համոզվեք, որ առկա է դրա պահեստային պատճեն:
Թարգմանիչ
Այս կայքի թարգմանությունը հայերեն լեզվի իրականացրել է Արթուր Տեր-Գրիգորյանը (Արթուր Տեր-Գրիգորյանի կայքը)
Վերադառնալ դեպի Կիրիլատառի վիրտուալ ստեղնաշար.